Միշել Ֆուկո
Միշել Ֆուկո (ֆր.՝ Michel Foucault, հոկտեմբերի 15, 1926[1][2][3][…], Պուատիե, Վյեն, Ֆրանսիա[4][5] - հունիսի 25, 1984[1][2][6][…], Փարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[4] և Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի պատմաբան, փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականին ստացել է բակալավրի կոչում և մեծ նվաճումներ է ունեցել ֆրանսերեն, հունարեն և լատիներեն լեզուներ սովորելու գործընթացում։ 1945 թվականին երկրորդ անգամ պատրաստվել է ընդունելության քննություններ հանձնել Փարիզի Բարձրագույն Դպրոց ընդունվելու համար և այս անգամ հաջողությամբ պսակել այդ գործը։ Վերջինս ավարտելու վերջին տարում Ֆուկոն սկսում է անդամակցել Ֆրանսիական Կոմունիստական կուսակցությանը, թերևս դրա ժողովներին ու հանդիպումներին Ֆուկոն երբեք չէր մասնակցում, քանի որ կտրականապես չէր ընդունում դրա հայացքները հոմոսեքսուալության վերաբերյալ, ինչը այդ ժամանակ Ֆուկոն արդեն ընդունել էր իբրև իր կյանքի կարևոր մի մաս։ Հոմոսեքսուալ հակումների պատճառով մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել։ 1955 թվականին Ֆուկոն արդեն դառնում է Փարիզի Բարձրագույն Դպրոցի դասախոս կենտրոնանալով երկու առարկաների վրա՝ հոգեբանության և փիլիսոփայության։ Երեք տարի անց Ֆուկոն ստանում է կրտսեր դասախոսի պաշտոն Շվեդիայի Ուպսալա համալսարանում, որտեղ սկսում է ֆրանսիական գրականության դասեր տալ։ 1959 թվականին դառնում է Համբուրգի Ֆրանսիական համալսարանի տնօրեն։ 1960 թվականին հանդիպում է փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողի՝ Դանիել Դեֆերտի հետ, ով դառնում է Ֆուկոյի ողջ կյանքի ուղեկիցը։ 1962 թվականին Ֆուկոյի գաղափարները ավելի մեծ ճանաչում են գտնում և նրան հրավիրում են Կլերմոն քաղաքի համալսարան իբրև փիլիսոփայության պրոֆեսոր։ 1966-1968 թվականներին Դեֆերտի հետ մեկնում է Թունիս, որտեղ Դեֆերտը պետք է զին. ծառայություն անցներ և դառնում է Թունիսի համալսարանի հրավիրյալ դասախոս։
1968 թվականին Ֆրանսիայի կառավարությունը փորձարարական համալսարան է հիմնում և նշանակում է Ֆուկոյին այդ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան։ Երբ սկսվեցին ուսանողական ցույցեր այն պատճառով, որ առարկաների մեծ մասը իրենց մեջ կրում էին մարքս-լենինյան հայացքներ, Ֆուկոն նույնպես միացավ ցույցերին և բախումներին ոստիկանների հետ, քանի որ կտրականապես մերժում էր դրանք։ Թերևս Ֆուկոյի ակտիվիստությունը երկար կյանք չունեցավ, քանի որ 1970-ական թվականներին նա ընտրվեց Ֆրանսիայի ամենահեղինակավոր ակադեմիական կառույց՝ Քոլեջ դե Ֆրանս, իբրև Մտածողության Համակարգերի Պատմության ամբիոնի վարիչ։
1979 թվականին Ֆուկոն երկու անգամ մեկնեց Իրան ուսումնասիրելու հասարակության քաղաքական կարգերը և հետազոտելու սոցիալական կարգ ու կանոնը Իրանական հեղափոխությունից հետո և աջակցելու նոր ձևավորվող իշխանություններին։
Ֆուկոն մեծ ազդեցություն ունեցավ ֆրանսիական, ինչպես նաև համաշխարհային գիտության ոլորտում ստեղծելով առաջին հոգեվերլուծության ամբիոնը։ Նրա գրքերը բժշկության, սոցիալական գիտությունների, բանտերի, խելագարության և սեքսուալության թեմաներով նպաստեցին այդ ոլորտների նկատմամբ այլ հետազոտողների ու գիտնականների ուշադրության կենտրոնացմանը և մեծ հեղինակություն և ճանաճում բերեցին Ֆուկոյին՝ դասելով նրան 20-րդ դարի ամենաազդեցիկ մտածողների շարքին։ Ֆուկոյի աշխատանքները իշխանության, գիտելիքի և դիսկուրսի ոլորտում մեծ ազդեցություն թողեցին սոցիալական գիտությունների զարգացման վրա։ 1960-ականներին Ֆուկոն ասոցացվում էր ստրուկտուրալիզմի հետ, որից նա հնարավորին չափով հեռացնում էր իրեն։ Ֆուկոն նաև մերժում էր պոստստրուկտուրալիզմի և պոստմոդերնիզմի պիտակները՝ նախընտրելով իր մտքերը դասել մոդեռնի քննադատական պատմության մեջ, որը սկիզբ էր առնում Կանտից։
Ֆուկոն մահացավ 1984 թվականին Փարիզում, ՁԻԱՀ-ից։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական աշխատանքների ցանկ
- «Խելագարությունը և քաղաքակրթությունը» /« Madness and Civilization» 1961
- «Կլինիկաների ծնունդ» /« The Birth of the Clinic» 1963
- «Իրերի կարգը» /«The Order of Things» 1966
- Գիտելիքի հնագիտությունը, 1969[13]
- «Կարգապահություն և պատիժ» / «Discipline and Punish» 1975
- «Իշխանություն և սեքսուալություն» /«Power and sexuality» 1982
- «Սեռականության պատմություն» /«The History of Sexuality» 1984
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Michel Foucault (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Bann S. Foucault, Michel // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T029075
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ https://bibsaulchoir.hypotheses.org/la-bibliotheque/michel-foucault-et-la-bibliotheque-du-saulchoir
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 11,0 11,1 11,2 L'Abécédaire de Gilles Deleuze (ֆր.) — 1996.
- ↑ 12,0 12,1 Oxford Bibliographies Online — OUP, 2010.
- ↑ Գիտելիքի հնագիտությունը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զրույց Մադլեն Շապսալի հետ Արխիվացված 2021-10-02 Wayback Machine
- Սա ծխամորճ չէ Արխիվացված 2021-10-02 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ֆուկո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ֆուկո» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հունիսի 25 մահեր
- 1984 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Գիտության փիլիսոփաներ
- ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդություններից մահացածներ
- Պոստմոդեռնիզմ
- Ստրուկտուրալիստներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Ֆրանսիացի սոցիոլոգներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Ֆրանսիացի քաղաքագետներ
- Ֆրանսիացի մարդաբաններ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Ֆրանսիացի գրաքննադատներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ